Arminfo.info


ԱՄՆ-ը վերահաստատում է աջակցությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը
 Ուրբաթ, 3 Մայիսի 2024, 18:17

Արմինֆո. ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները` բարեկամական խմբի ղեկավար, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը, ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանը եւ ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Լիլիթ Մակունցը Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հատուկ հարցերով օգնական, Ազգային անվտանգության խորհրդի՝ Եվրոպայի հարցերով ավագ տնօրեն Մայքլ Քարփենթերի հետ:

Ջո Բայդենը խոստացել է երբեք չմոռանալ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության մասին
 Չորեքշաբթի, 24 Ապրիլի 2024, 15:33

Արմինֆո. Այսօր մենք հիշում ենք Մեծ Եղեռնի՝ Հայոց ցեղասպանության ընթացքում կորսված կյանքերը, և վերահաստատում այն երբեք չմոռանալու մեր խոստումը։ Այդ մասին ասվում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի առնչությամբ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարությունում, որը զետեղված է Երեւանում ԱՄՆ դեսպանության ֆեյսբուքյան էջում:

Հայաստանի ԿԸՀ ներկայացուցիչները հետևել են ԱՄՆ նախագահի նախնական ընտրություններին
 Երկուշաբթի, 18 Մարտի 2024, 15:13

Արմինֆո. ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Լոս Անջելես վարչական շրջանի ընտրական մարմնի հրավերով ՀՀ ԿԸՀ փոխնախագահ Նունե Հովհաննիսյանն ու ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը մարտի 1-ից 4-ը դիտարկել են ԱՄՆ նախագահական նախնական ընտրությունները (Primary Election)։

Ջո Բայդեն. ԱՄՆ-ը հանձնառու է Հայաստանի և Ադրբեջանի միջև տևական և արժանապատիվ խաղաղության հասնելուն
 Շաբաթ, 16 Մարտի 2024, 14:59

Արմինֆո.ԱՄՆ-ը հանձնառու է Հայաստանի և Ադրբեջանի միջև տևական և արժանապատիվ խաղաղության հասնելուն: Այդ մասին ասվում է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ Նովրուզի տոնի կապակցությամբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ուղղված շնորհավորանքի տեքստում:

Ամերիկայի հայկական համագումարը հիասթափված է ֆինանսական օգնության չափից, որը Բայդենի վարչակազմն առաջարկում է տրամադրել Հայաստանին 2025 թվականին
 Հինգշաբթի, 14 Մարտի 2024, 13:54

Արմինֆո. Ամերիկայի հայկական համագումարը հիասթափված է ֆինանսական օգնության չափից, որը Բայդենի վարչակազմն առաջարկում է Հայաստանին տրամադրել 2025թվականին:

ԱՄՆ հայկական կազմակերպությունները հայրենակիցներին կոչ են անում առաջիկա նախագահական ընտրություններում չսատարել Ջո Բայդենի թեկնածությունը
 Չորեքշաբթի, 28 Փետրվարի 2024, 14:15

Արմինֆո.Այսօր Միչիգանում Դեմոկրատական կուսակցության նախագահական թեկնածուի շուրջ  նախնական քվեարկությունում ռեկորդային թվով ամերիկահայեր քվեարկել են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի թեկնածության դեմ՝ «Հայերի՝ Արցախի բնիկ բնակիչների ցեղասպանությանը նրա մեղսակցության պատճառով»: Այդ մասին հաղորդում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA)։

Սպիտակ տուն. ԱՄՆ Սենատ  ներկայացվել է օրինագիծ խոցելի անձանց կենսական կարևոր մարդասիրական օգնություն ցուցաբերելու վերաբերյալ, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղից փախստականներին
 Հինգշաբթի, 15 Փետրվարի 2024, 11:02

Արմինֆո.ԱՄՆ Սենատ ներկայացվել է օրինագիծ, որով առաջարկվում է կենսական մարդասիրական օգնություն տրամադրել խոցելի մարդկանց, որոնք տուժել են հակամարտություններից ողջ աշխարհում, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղում: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հաղորդել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը։

ANCA-ն կոչ է անում ընդունել Լոուլեր-Փալոն-Բիլիրակիս-Համոյի օրինագիծը՝ Ադրբեջանին ռազմական օգնությունը դադարեցնելու համար
 Ուրբաթ, 9 Փետրվարի 2024, 12:59

Արմինֆո.Կոնգրեսական Մայքլ Լոուլերը հայկական ժողովի իր գործընկերների երկկուսակցական խմբի հետ ներկայացրել է "Հայերի պաշտպանության մասին օրենքը" (HR7288), օրինագիծ, որն ուղղված է ԱՄՆ - ի կողմից Ադրբեջանին ռազմական օգնության դադարեցմանը: Ադս օրինագծին վճռականորեն աջակցում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA):

Ռոբերտ Քենեդի կրտսերը խոստացել է ԱՄՆ նախագահ ընտրվելու դեպքում լուծել Հայաստանի և Արցախի խնդիրները
 Ուրբաթ, 29 Դեկտեմբերի 2023, 10:36

Արմինֆո. Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը ողջունում է արցախահայերի ինքնորոշման և վերադարձի իրավունքների վերաբերյալ ԱՄՆ նախագահի թեկնածու Ռոբերտ Քենեդու հայտարարությունները:

Ադրբեջանի խորհրդարանը դատապարտել է հայերի պաշտպանության օգտին ԱՄՆ Սենատի որոշումը
 Երեթշաբթի, 21 Նոյեմբերի 2023, 17:27

Արմինֆո. Ադրբեջանի Միլի Մեջլիսը հայտարարություն է տարածել ԱՄՆ Սենատի կողմից ավելի վաղ ընդունված S. 3000 օրենքի (Հայերի պաշտպանության ակտ) կապակցությամբ:

Ամերիկացի սենատոր. ԱՄՆ-ի հարկատուների դոլարները չպետք է ուղղվեն Ադրբեջան
 Երեթշաբթի, 21 Նոյեմբերի 2023, 10:36

Արմինֆո. ԱՄՆ-ի հարկատուների դոլարները չպետք է ուղղվեն Ադրբեջան, մի երկիր, որն անկայունություն է բերել տարածաշրջան։ Այդ մասին հայտարարել է հանրապետական սենատոր Մարկո Անտոնիո Ռուբիոն։

Վիվեկ Ռամասվամի. ԱՄՆ հարկատուների դոլարներն օգտագործվել են Ադրբեջանի կողմից հայերի հետապնդումները ֆինանսավորելու համար
 Ուրբաթ, 17 Նոյեմբերի 2023, 13:33

Արմինֆո. Ամոթալի է, որ ԱՄՆ հարկատուների դոլարներն օգտագործվել են Ադրբեջանի կողմից հայ քրիստոնյաների հետապնդումները ֆինանսավորելու համար։ Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Վիվեկ Ռամասվամին։

ԱՄՆ-ում ընդունել են Ադրբեջանին ռազմական օգնությունն արգելող ակտը
 Հինգշաբթի, 16 Նոյեմբերի 2023, 19:40

Արմինֆո. ԱՄՆ Սենատն ընդունել է  S. 3000 (IS) - Armenian Protection Act of 2023 հայանպխաստ նախագիծը, որն Ադրբեջանին զրկում է  ռազմական աջակցությունից:

Սենատոր Մենենդեսը Բայդենի վարչակազմին կոչ է արել կրճատել ողջ ռազմական օգնությունն Ադրբեջանին և պատժամիջոցներ սահմանել Ալիևի ռեժիմի նկատմամբ
 Երեթշաբթի, 14 Նոյեմբերի 2023, 12:51

Արմինֆո. Սենատոր Ռոբերտ Մենենդեսը դիմել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին՝ Արցախում Հայոց ցեղասպանության զոհերին անհապաղ մարդասիրական օգնություն ուղարկելու հզոր կոչով: Այդ մասին հաղորդում է Ամերիկայի հայ ազգային կոմիտեի (ANCA) մամուլի ծառայությունը։

Վիվեկ Ռամասվամին միջազգային լրատվամիջոցներին մեղադրել է Ադրբեջանի կողմից արցախահայության նկատմամբ իրականացված ցեղասպանությունը լռության մատնելու համար
 Երեթշաբթի, 31 Հոկտեմբերի 2023, 11:26

Արմինֆո. ԱՄՆ նախագահական ընտրություններին մասնակցելու հավակնորդ Վիվեկ Ռամասվամին բրիտանացի լրագրող Փիրս Մորգանին և մյուս լրատվամիջոցներին մեղադրել է արցախահայության նկատմամբ ցեղասպանությունը լռության մատնելլու համար:

ANCA-ն ԱՄՆ նախագահի թեկնածուներին կոչ է արել պատասխանատվության ենթարկել Ջո Բայդենին ՝ Ալիևի ցեղասպան վարչակազմին ֆինանսավորելու համար
 Չորեքշաբթի, 4 Հոկտեմբերի 2023, 15:44

Արմինֆո.Ամերիկայի հայ ազգային կոմիտեն (ANCA) կոչ է արել ԱՄՆ նախագահի բոլոր թեկնածուներին իրենց վերաբերմունքն արտահայտել Ադրբեջանի ալիևյան ցեղասպան ռեժիմի նկատմամբ Սպիտակ տան ղեկավար Ջո Բայդենի վարած քաղաքականության նկատմամբ:

ANCA -ն կոչ է անում անհապաղ գործողություններ ձեռնարկել Ադրբեջանին ողջ ռազմական օգնությունը դադարեցնելու և այդ երկրի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու ուղղությամբ
 Շաբաթ, 30 Սեպտեմբերի 2023, 12:06

Արմինֆո. Ամերիկայի հայ ազգային կոմիտեն (ANCA) վճռական կոչով դիմել է Ջո Բայդենի վարչակազմին՝ պատասխանատվության ենթարկելու Ադրբեջանի իշխանություններին: Այդ մասին Կապիտոլիումի բլուրում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ANCA-ի  ԱՄՆ կառավարության հետ կապերի գծով տնօրեն Թերեզա Երիմյանը։

Էթնիկ զտումների մասին գրքի հեղինակը ձեռնպահ է մնացել արցախցիների նկատմամբ այդ եզրույթն օգտագործելուց
 Երեթշաբթի, 26 Սեպտեմբերի 2023, 18:08

Արմինֆո.Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհի ՝ Լաչինի (Քաշաթաղի) միջանցքի շրջափակումը վերջին 9 ամիսներին հումանիտար ծանր պայմաններ է ստեղծել նրա էթնիկ հայերի համար: Այդ մասին այսօր ՝ սեպտեմբերի 26-ին, Կոռնիձորում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ղեկավար Սամանթա Փաուերը՝ նշելով սննդամթերքի եւ դեղորայքի պակասը։

Կրեմլում Հայաստանի ներքին գործն են համարել Բայդենի հետ Փաշինյանի փոխգործակցությունը
 Երեթշաբթի, 26 Սեպտեմբերի 2023, 15:20

Արմինֆո. Կրեմլում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի նամակագրությունը համարում են երկու երկրների երկխոսության և փոխգործակցության մաս: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ՝ պատասխանելով համապատասխան հարցին։ Նամակը սեպտեմբերի 25-ին փոխանցել է ԱՄՆ ՄԶԳ ղեկավար Սամանթա Փաուերը, ով այցով գտնվում է Երևանում:

ANCA-ն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին մեղադրել է Արցախի ժողովրդի ցեղասպանությանը մեղսակցության համար
 Երեթշաբթի, 26 Սեպտեմբերի 2023, 12:36

Արմինֆո.Ամերիկայի հայ ազգային կոմիտեն (ANCA) ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին մեղադրել է Արցախի ժողովրդի ցեղասպանությանը մեղսակցության համար։




Մեկնաբանվողներ
Երևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, ՄայիսԵրևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, Մայիս
Թեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանըԹեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանը
Լավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժականԼավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժական
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
Ոսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականությանՈսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականության
Չկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում ՓաշինյանըՉկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում Փաշինյանը
Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն ենՊետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն են
Տիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլելՏիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլել
Փաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժըՓաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժը
Ռուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներինՌուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներին
Այսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբանԱյսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբան
Պետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. ՓաշինյանՊետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. Փաշինյան
ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում "ամրության ստուգում" է անցել
Փաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժինՓաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժին
Նախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհովՆախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհով